YerevanFest Logo

Սոնա Հովհաննիսյան

Գլխավոր մենեջեր

Սոնա Հովհաննիսյանը ծնվել է Երևանում, միջազգային դիրք գրավող գեղարվեստական ղեկավար է։ Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի հետ հանդիսանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր։ Լինելով արվեստի և քաղաքականության բնագավառում փորձառու դիվանագետ՝ նա Հայաստան է բերել աշխարհի լավագույն երաժիշտներին, ինչպիսիք են՝ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, թագավորական Կոնցերտգեբաուն, լեգենդար դիրիժորների, ինչպիսիք են՝ Լորին Մաազելը, Դանիել Բարենբոյմը, Զուբին Մեթան, Վալերի Գերգիևը և մեր ժամանակների հռչակավոր այլ մենակատարներ ու կոլեկտիվներ։ Նա նաև հասցրել է Հայաստանը դարձնել սիրված վայր ջազ և փոփ կատարողների համար, ինչպիսիք են՝  Ջորջ Բենսոնը, Ջո Կոկերը և այլոք։ Միջազգային մշակութային համագործակցության շրջանակներում իր գործի  նվիրյալ և ջատագով Սոնայ Հովհաննիսյանին հաջողվեց բարձր մակարդակի միջոցառումներ կազմակերպել Նյու Յորքում, Լոնդոնում, Բրյուսելում, Երուսաղեմում, Հռոմում, Վիեննայում: Սոնա Հովհաննիսյանի ջանքերով և Ստեփան Ռոստոմյանի ռազմավարական և գեղարվեսատկան տեսլականով, փառատոնը  նոր էջ բացեց անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ 2000 թվականին հիմնադրված «Հեռանկարներ» փառատոնն այսօր ստացել է Եվրոպայի առաջատար երաժշտական փառատոներից մեկի կոչումը: Նոր ծրագրեր կիրականացվեն կրթության և մշակութային զբոսաշրջության ոլորտներում։ 2015 թվականին փառատոնի ակադեմիան բացվել է Բյուրականում ՝ Երևանից  33 կմ հեռավորության վրա գտնվող   գեղատեսիլ վայրում։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սոնա Հովհաննիսյանին պարգևատրել է «Երախտագիտության մեդալով»: Գրեթե երկու տասնամյակ Սոնա Հովհաննիսյանը եղել է իդեալ երիտասարդ սերնդի, այլ գեղարվեստական ղեկավարների համար, սիրով կիսվել է իր կատարելության գաղտնիքներով։