YerevanFest Logo

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



2014 թվականի հունվարի 29-ին Բրյուսելում կայացավ ամենամյա կլոր սեղանը՝ կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով եվրոկոմիսար տիկին Անդրուլա Վասիլիույի և եվրոմիության մի քանի առաջատար փառատոների ղեկավարների մասնակցությամբ: Առաջին անգամ Եվրոմիության ոչ անդամ երկրի փառատոնը հրավիրվել էր մասնակցելու կլոր սեղանին:

‹‹Երևանյան հեռանկարները›› այսօր համարվում է Եվրոպայի լավագույն տասը փառատոներից մեկը: Սա թերևս ամենամեծ նվաճումներից մեկն, որ չլինելով ԵՄ անդամ երկիր, Հայաստանը ֆառատոնի միջոցով մասնակցում է և իր ձայնն է բարձրացնում ԵՄ բարձրագույն մշակութային ատյաններում:

2014 ՀՈՒՆՎԱՐ 29

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ