YerevanFest Logo

Արվեստի փառատոների հանդիպումը Թիբոր Նավրաչիչի հետ

Արվեստի փառատոների հանդիպումը Թիբոր Նավրաչիչի հետ

2016 թ. փետրվարի 18-ին Եվրոպական փառատոների ընկերակցությունը (ԵՓԸ) կազմակերպել էր իր երկրորդ կլոր սեղանը ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նոր հանձնակատար պարոն Թիբոր Նավրաչիչի հետ՝ Արմել օպերային փառատոնի, «Արս էլեկտրոնիկայի», Իռլանդական փառատոնային միջոցառումների ընկերակցության, Բոզաղի, Բուդապեշտի Գարնանային փառատոնի և «Բուդապեշտյան սրճարանի», «Եվրոպալիայի», «Տրայեկտոս» փառատոնի, «Դանսա էն պայսախես ուրբանոս» կազմակերպության, Լյուբլյանայի փառատոնի, Մալթայի փառատոնի, Զագրեբի երաժշտական բիենալեի, Ռավեննայի փառատոնի, «Ռայնգաումյուզիք» փառատոնի, «Ռոմաէուրոպա» փառատոնի, «Սերրալվեսեմֆեստայի», «Թանզիմ օգոստոսի» և «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական ​​փառատոնի մասնակցությամբ: 

Դարկո Բռլեկը (ԵՓԸ նախագահ և Լյուբլյանայի փառատոնի գլխավոր և գեղարվեստական ​​տնօրեն) նշել է, որ իրավիճակը Եվրոպայում բավական տարբեր է այն ժամանակվանից, երբ ԵՓԸ առաջին անգամ հանդիպել է հանձնակատարին: Եվ ողբերգական ժամանակներում, երբ սահմաններ են վերաձևվում, ԵՓԸ շարունակում է իր աշխատանքը՝  կամրջելով դրանք, ինչպես որ միշտ կատարել է։ Օրինակ, նախաձեռնվել են ծրագրեր, որոնք զբաղվում են մի մեծ խումբ փառատոներով, ինչպիսիք է «Եվրոպան փառատոների համար - փառատոները Եվրոպայի համար» (ԵՓՀ) նախաձեռնությունը, ինչպես նաև այլ մայրցամաքների հետ համագործակցության և վերապատրաստման ծրագրերը (Կորեայում, Լիբանանում և Թայլանդում)։ Դարկո Բռլեկը հիշեցրել է, որ մշակույթը, այնուամենայնիվ, ազգային կառավարությունների և Եվրոպական հանձնաժողովի աջակցության կարիքն ունի:

Հանձնակատարը շնորհավորել է ԵՓՀ կազմակերպությանը՝ իր փորձնական ծրագրի հաջողության համար, մասնակցությամբ գրեթե 900 փառատոների, որոնք դիմել են՝ ստանալու ԵՓՀ գրիֆը: ԵՓՀ կարող է դառնալ որակի, նորարարության և ազդեցության մի օրինակ ողջ Եվրոպայում: Հանձնակատարը հաստատել է, որ Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհրդարանը պատրաստ են զբաղվել հետագա զարգացումներով, որոնք կհայտարարվեն շատ շուտով:

Հանձնակատարը ողջունել է ԵՓԸ-ի «Ատելյե երիտասարդ փառատոնի համար» նախաձեռնության երկարաձգումը և գովերգել ԵՓԸ-ին՝  երրորդ երկրների ընտրության համար: ԵՓԸ-ի այս վերապատրաստման ծրագրի իրականացումը Չինաստանում ԵՄ-Չինաստան ժողովուրդ-դեպի ժողովուրդ երկխոսության շրջանակներում մեծ նշանակություն ունի: Հանձնակատարը նույնպես ընդգրկված է հնարավորությունների որոնման մեջ, այնպես որ այս նախաձեռնությունն ապարդյուն չէ:

Այսօրվա հասարակության մեջ փառատոների պատասխանատվությունը ընդունված և համաձայնեցված է երկու կողմերի համար: Հանձնակատարը հայտարարել է. «Միջմշակութային երկխոսությունն օգնում է մեզ ինչպես բացահայտել, թե ինչն է տարբերակում մեզ միմյանցից, այնպես էլ հասկանալ, թե ինչ ընդհանրություններ մենք ունենք: Այն կարևոր է՝ հաղթահարելու համար անվստահությունն ու նախապաշարմունքները և վճռորոշ է՝ բացատրելու և կանխարգելելու հակամարտությունը ներքին միջավայրում և մշակույթների միջև: Ահա թե ինչպես է, ի վերջո, միջմշակութային երկխոսությունը մեզ թույլ տալիս կառուցելու համայնք Եվրոպայում»:

Նա նաև նշել է, որ «օժանդակելով միջմշակութային երկխոսությունը՝ Հանձնաժողովը հիմնվում է բազմաթիվ գործընկերների պատկերացումների, ցանցերի և կարողությունների վրա: Քաղաքականությունների և ծրագրերի այս բազմազան տեսականին կյանքի կոչելը հնարավոր չէր լինի առանց Եվրոպական խորհրդարանի, անդամ պետությունների իշխանությունների և մշակութային հաստատությունների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Եվրոպական մշակույթի տունը և Եվրոպական փառատոնային ընկերակցությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել միասին»:

ԵՓԸ շնորհակալ է փառատոների փայլուն խմբին, որը հանդես եկավ օրակարգում եղած թեմաների վերաբերյալ կարևոր և համապատասխան փաստարկներով: Հենց այդ խմբերն են, որ հետևում են այդ թեմաների և ներգրավման դրսևորումներին՝ կրկին իր ձեռքն առնելով դրանք այդ պահից մինչև հաջորդ 2017 թվականի կլոր սեղանը: