YerevanFest Logo

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Մայիսի 3-6 Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղի է ունեցել եվրոպական փառատոնային ասոցիացիայի վեհաժողովը և արվեստների փառատոների համաժողովը, որին Հայաստանը ներկայացրել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նա ընտրվել էր 250 մասնակիցներից 25-ի շարքում, ում վստահվել է «Քննարկումների»  նստաշրջանի վարումը:  
Գագաթաժողովի ընթացքում փառատոնի մասին հինգ րոպեանոց ֆիլմի ցուցադրումը առաջացրել էր սենսացիոն արձագանք:  

 

2017 ՄԱՅԻՍ 07

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Փետրվարի 23-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչի ամենամյա բացառիկ կլոր սեղանը` Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարների և արվեստի ոլորտի կառկառուն ներկայացուցիչների  հետ: Արդեն չորրորդ անգամ կարևորագույն այս հանդիպմանը  հրավիրվում է մասնակցելու  նաև «Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Կոմիսար Նավրաչիչն իր խոսքում նշեց,  որ Եվրոպայի ամենահզոր ներուժը մշակույթն է, և այն  պետք է  դրվի Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմքում: Այս մոտեցումը կյանքի կոչելու համար կարևոր է լսել հզոր փառատոների  գեղարվեստական ղեկավարների  կրեատիվ մոտեցումները և առաջարկները: Փառատոների գործունեությունը երկրների կյանքում բերում է կայունություն, փոխընբռնում, տնտեսական առաջընթաց, կրթության և կյանքի որակի աճ: Առանձնահատուկ ծանրակշիռ է փառատոների դիվանագիտական առաքելությունն ու տուրիզմը զարգացնելու անսպառ կարողությունը:

Եվրակոմիսարի կլոր սեղանին ներկա էին Էդինբուրգի 70-ամյա  փառատոնի  գործադիր տնօրեն Յոհաննա Բեյքերը, Լյուբլիանայի 65-րդ փառատոնի և Եվրոպական փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բռլեքը, Բրյուսելի Բոզաղ արվեստների պալատի գլխավոր տնօրեն Փոլ Դյուջաղդենը, «Ստեղծարար Եվրոպա» դրամաշնորհային ծրագրի ղեկավարներից տիկին Բարբարա Գեսլերը և մեկ  այլ տասնյակ կարևոր դերակատարում  ունեցող  գործիչներ:

Հայաստանը, չլինելով Եվրոմիության անդամ երկիր, «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շնորհիվ  իր ամբիոնն է ստացել Եվրոպական միության կառավարության շենքում՝ նույն սեղանի շուրջ հավասարը հավասարի նստելով ԵՄ անդամ այլ եկրների հետ: Փառատոնի   գործունեությունը Հայաստանը դարձրեց երաժշտական կյանքի բացարձակ առաջատարի ողջ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում:

Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին   մի  շարք պայմանավորվածություններ հայկական ջազ, հոգևոր և  դասական ժամանակակից երաժշտության կատարողների ելույթները կազմակերպելու համար, ինչպես նաև հայկական կողմի մասնակցության համար` Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվելիք համերգներին:

Բրյուսելում քննարկվեց նաև Պաբլո Պիկասոյի քանդակների և նկարների ցուցահանդեսի՝ Հայաստան տեղափոխման հնարավորությունը:

Նշենք, որ 2015թ.-ին փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ, Եվրակոմիսար Նավրաչիչը հղել էր շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասված էր. «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի  առաջատար  փառատոներից մեկն է, որը  Հայաստանը հաստատուն կերպով ամրագրեց  Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզի վրա»:

2008թ.-ից փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է  կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

2017 ՓԵՏՐՎԱՐ 23

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Սիրելի բարեկամներ,

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը նշում է իր 15-ամյա հոբելյանը: Մեր երկրի նորագույն պատմության առաջին փառատոնը դարձավ Հայաստանի այցեքարտերից մեկը, որով ճանաչում և սիրում են մեր երկիրը աշխարհի տարբեր ծագերում:

            Փառատոն, որը ստեղծվել է առաքելությամբ, իրադարձություն, որի հիմքում ընկած է անսահման նվիրումն ու անմնացորդ ծառայությունը Հայրենիքին, երևույթ, որը տեսնում է մարդկության և մեր ազգի Հեռանկարը համերաշխության, միասնության և փոխընբռման մեջ, ինչը խորհրդանշում է փառատոնի տարբերանշանը:

 «Հեռանկարները» փոխեց հայ երաժիշտների կյանքը, բացեց դռներ, ստեղծեց համագործակցության լայն հնարավորություններ, ձևավորեց նոր միջավայր: Բազմահազարանոց ունկնդիրների լսարանը, որը կերտվեց փառատոնի իրադարձային համերգների շուրջ, ևս հպարտության առիթներից է:

            Փառատոնի բարձրագույն գեղարվեստական մակարդակը և հիմնադրի անզիջում որակային քաղաքականությունը դասեցին «Երևանյան հեռանկարները» Եվրոպայի և աշխարհի լավագույն փառատոների շարքին, իսկ մեր երկիրը դարձավ ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրների մեջ երաժշտական կյանքի բացարձակ առաջատարը: Այն նվագախմբերը և մենակատարները, որոնք այցելեցին Հայաստան, բացարձակապես առաջին անգամ էին ներկայանում այս աշխարհամասում` ամենալայն տարածաշրջանային առումով:

            «Երևանյան հեռանկարների» գործունեությունը իր մեծ ազդեցությունն ունի մեր երկրի գրեթե բոլոր ոլորտների վրա. մշակութային և քաղաքական, հասարակական և կրթական, դիվանագիտական և տնտեսական` որպես մշակութային տուրիզմի ամենահզոր խթաններից մեկը:

            Փառատոնի սոցիալական էջերում տեղադրվելու են «Հեռանկաներին» ուղղված շնորհավորական ուղերձները, որոնցից առաջինը ստացվել է Բրյուսելից. Փառատոնին իր տեսաուղերձն է հղել Եվրոպայի կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար` Տիբոր Նավրաչիչը:

            «Հեռանկարների» ունկնդիրներն ու երաժշտասերները նույնպես կարող են թողնել իրենց գրառումները Փառատոնի սոցիալական էջերում:

Շնորհակալություն ենք հայտնում այսքան տարիներ միասին լինելու համար:

2016 ՆՈՅԵՄԲԵՐ 02

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Անդրես Մուստոնենը արտերկրում հայ երաժշտարվեստի հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայ-էստոնական մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար 14.09.2016-ին պարգևատրվեց ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե մեդալով:
Հիշեցնենք, որ 2015-ին իրականացվող <<Քեզ հետ, Հայաստա՛ն>> ծրագրի շրջանակում, Անդրես Մուստոնենը Երուսաղեմում և Տալինում իր մասնակցությունը և մեծ ավանդը ներդրեց վերը նշված համերգների կայացման գործում:
 

2016 ՍԵՊՏԵՄԲԵՐ 14

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

2016 թ. փետրվարի 18ին Եվրոպական փառատոների ընկերակցությունը (ԵՓԸ) կազմակերպել է իր երկրորդ կլոր սեղանը ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նոր հանձնակատար պարոն Թիբոր Նավրասիսի հետ՝ մասնակցությամբ Արմել օպերային փառատոնի, «Արս էլեկտրոնիկայի», Իռլանդական փառատոնային միջոցառումների ընկերակցության, Բոզարի, Բուդապեշտի Գարնանային փառատոնի և «Բուդապեշտյան սրճարանի», «Եվրոպալիայի», «Տրայեկտոս» փառատոնի, «Դանսա էն պայսախես ուրբանոս» կազմակերպության, Լյուբլյանայի փառատոն, Մալթայի փառատոնի, Զագրեբի երաժշտական բիենալեի, Ռավեննայի փառատոն, «Ռայնգաումյուզիք» փառատոնի, «Ռոմաէուրոպա» փառատոնի, «Սերրալվեսեմֆեստայի», «Թանզիմ օգոստոսի» և  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական ​​փառատոնի։

Դարկո Բռլեկը (ԵՓԸ նախագահ և Լյուբլյանայի փառատոնի գլխավոր և գեղարվեստական ​​տնօրեն) նշել է, որ իրավիճակը Եվրոպայում բավական տարբեր է այն ժամանակվանից, երբ ԵՓԸ առաջին անգամ հանդիպել է հանձնակատարին: Եվ ողբերգական ժամանակներում, երբ սահմաններ են վերաձևվում, ԵՓԸ շարունակում է իր աշխատանքը՝  կամրջելով դրանք, ինչպես որ միշտ կատարել է։ Օրինակ, նախաձեռնել է ծրագրեր, որոնք զբաղվում են մի մեծ խումբ փառատոներով, ինչպիսիք է «Եվրոպան փառատոների համար - փառատոները Եվրոպայի համար» (ԵՓՀ) նախաձեռնությունը, ինչպես նաև այլ մայրցամաքների հետ համագործակցելով վերապատրաստման ծրագրերի միջոցով (Կորեայում, Լիբանանում և Թայլանդում)։ Դարկո Բռլեկը հիշեցրել է, որ մշակույթն, այնուամենայնիվ, կարիք ունի աջակցության ազգային կառավարությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից, եթե այն շարունակելու է օգուտ բերել հասարակությանը:

Հանձնակատարը շնորհավորել է ԵՓՀ կազմակերպությանը՝ իր փորձնական ծրագրի հաջողության համար, մասնակցությամբ գրեթե 900 փառատոների, որոնք դիմել են՝ ստանալու համար ԵՓՀ գրիֆը: ԵՓՀ կարող է դառնալ որակի, նորարարության ևազդեցության մի օրինակ ողջ Եվրոպայում: Հանձնակատարը հաստատել է, որ Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհրդարանը պատրաստ են զբաղվել հետագա զարգացումներով,որոնք կհայտարարվեն շատ շուտով:

Հանձնակատարը ողջունել է ԵՓԸ-ի «Ատելյե երիտասարդ փառատոնի համար» նախաձեռնության երկարաձգումը և գովել ԵՓԸ-ին՝  երրորդ երկրների ընտրության համար: ԵՓԸ-ի այս վերապատրաստման ծրագրի իրականացումը Չինաստանում ԵՄ-Չինաստանի ժողովուրդ-դեպի ժողովուրդ երկխոսության շրջանակներում մեծ նշանակություն ունի: Հանձնակատարը նույնպես ընդգրկված է հնարավորությունների որոնման մեջ, այնպես որ այս նախաձեռնությունն ապարդյուն չէ:

Այսօրվա հասարակության մեջ փառատոների պատասխանատվությունը ընդունված և համաձայնեցված է երկու կողմերի համար: Ինչպես հանձնակատարն է հայտարարել. «Միջմշակութային երկխոսությունն օգնում է մեզ ինչպես բացահայտել, թե ինչն է տարբերակում մեզ միմյանց, այնպես էլ հասկանալ, թե ինչ ընդհանրություններ մենք ունենք: Այն կարևոր է՝ հաղթահարելու համար անվստահությունն ու նախապաշարմունքները ևվճռորոշ է՝ բացատրելու և կանխարգելելու հակամարտությունը ներքին միջավայրում ևմշակույթների միջև: Ահա թե ինչպես է, ի վերջո, միջմշակութային երկխոսությունը մեզ թույլ տալիս կառուցելու համայնք Եվրոպայում»:

Նա նաև նշել է, որ «օժանդակելով միջմշակութային երկխոսությունը՝ Հանձնաժողովը հիմնվում է բազմաթիվ գործընկերների պատկերացումների, ցանցերի և կարողությունների վրա: Քաղաքականությունների և ծրագրերի այս բազմազան տեսականին կյանքի կոչելը հնարավոր չէր լինի առանց Եվրոպական խորհրդարանի, անդամ պետությունների իշխանությունների և մշակութային հաստատությունների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Եվրոպական մշակույթի տունը և Եվրոպական փառատոնային ընկերակցությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել միասին»:

ԵՓԸ շնորհակալ է փառատոների փայլուն խմբին, որը հանդես եկավ օրակարգում եղած թեմաների վերաբերյալ կարևոր և համապատասխան փաստարկներով և որը հետևի այդ թեմաների և ներգրավման դրսևորումներին և կրկին իր ձեռքն առնելով դրանք՝  այդ պահից մինչև հաջորդ կլոր սեղանը 2017 թվականին։

2016 ՓԵՏՐՎԱՐ 18

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Հարգելի բարեկամներ,

 

Մեզ բոլորիս կրկին հավաքել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը: Այս անգամ հանդիպման վայրը Եվրոպայի երաժշտական մայրաքաղաք Վիեննան էր՝ իր հիասքանչ Մյուզիքֆերայն համերգասրահով: Համեգաշարի մեկնարկը տրվեց մարտի 5-ին Երուսաղեմում՝ Հենրի Քրաուն դահլիճում՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգով: Դրան հաջորդեցին համերգները Տալինի Սբ. Հովհաննես եկեղեցում (մարտի 12), Բրյուսելի Բոզար համերգասրահում (ապրիլի 26), Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում (մայիսի 26), Լոնդոնի Կադոգան համերգասրահում (հուլիսի 21), Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահի Սինոպոլի դահլիճում: Համերգներին մասնակցեցին աշխարհի հեղինակավոր երաժշտական կոլեկտիվներ ու մենակատարներ, ինչպես օրինակ Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբն ու «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, Բելգիայի ազգային նվագախումը (դիրժոր Ջորջ Փեհլիվանյան), Մաքսիմ Վենգերովը (ջութակ), Միշա Մայսկին (թավջութակ), Սերգեյ Նակարյակովը (շեփոր), դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր երգչախումբը», Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Պինկաս Ցուկերման), «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Դանիել Հարդինգ) և դաշնակահար Ալեսսանդրո Տավերնան: Համերգաշարի ընթացքում հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի և Մաքս Բրուխի, Ֆրեդերիկ Շոպենի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մեծն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի,

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Սիրելի բարեկամներ, սա համերգաշարի վերջին, թվով 7-րդ համերգն է, որին կրկին մասնակցում են անվանի երաժիշտ կատարողներ և նվագախմբեր. Միշա Մայսկի (թավջութակ), Լիլի Մայսկի (դաշնամուր), Սաշա Մայսկի (ջութակ), Կամերատա Զալցբուրգ (դիրիժոր Ջորջ Փեհլիվանյան), Զալցբուրգի Բախի երգչախումբ, հայ անվանի մենակատարներ Լիաննա Հարությունյան (սոպրանո), Վարդուհի Խաչատրյան (ալտ), Հովհաննես Այվազյան (տենոր), Բարսեղ Թումանյան (բաս), Էմանուել Ճգնավորյան (ջութակ), Նարե Արղամանյան (դաշնամուր): Կցանկանայի շնորհակալության խոսքեր ուղղել համերգաշարի բոլոր մասնակիցներին՝ նախագծին մասնակցելու համար: Այն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ստեղծագործական մտավորականությունը, աշխարհի առաջադեմ հանրությունը դեմ է բռնության ցանկացած դրսևորման և պատրաստ է միասնաբար հանդես գալ մեր երկիր մոլորակում խաղաղության պահպանման համար: Համերգաշարը մշակութային երկխոսության յուրօրինակ կամուրջ դարձավ, որը, կարծում եմ, կունենա իր արժանի շարունակությունը այլ ծրագրերում, այլ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ բոլորիդ բարօրություն և կապույտ երկինք:

Թող երաժշտությունը մշտապես թևածի Ձեր սրտերում և ջերմացնի Ձեր սրտերը:

ՀՀ մշակույթի նախարար` Հ. Պողոսյան

2015 ՆՈՅԵՄԲԵՐ 07

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, ձերդ գերազանցություններ,

 

Հայաստանի պատմության մեջ բեկումնային եղավ խորհրդային միության փլուզումը: Այն իր հետ բերեց ենթակառուցվածքների և մտածողության կորդինալ փոփոխություններ: Նախկին տարիների կոնցեպցիաները որոշ դրական, բայց նաև բացասական դրսևորումներով, ենթադրում էին արվեստի զարգացումը անհատ մարդկանց կողմից նախապատրաստված հունով և սահմանափակ հորիզոնով՝ անհաղորդ համաշխարհային մշակութային համակարգին:

Համակարգի փլուզումից հետո բացվեցին հնարավորություններ` շփման և համագործակցության համար, սակայն միևնույն ժամանակ բարդ էր, որովհետև բաց էր ճանապարհը և դժվարին՝ խնդիրը ինտեգրման արդեն հարյուրամյա փորձ և լայն հնարավորություններ ունեցող երկրների հետ:

Մեր առջև դրվեց գրեթե անհնարին թվացող մի նպատակ և ցանկություն` այն էր, շատ կարճ ժամանակում ինտեգրվել և վերացնել այդ ահռելի բարիերը: Եվ ոչ միայն դա, այլ հավասարազոր երաժշտական կյանքի որակ ապահովել Երևանում՝ դառնալով համաշխարհային քարտեզի վրա հայտնի երաժշտական մշակույթի և կրթության կենտրոններից մեկը:

Հայաստանը հազարամյակների պատմության ընթացքում եղել է բարձրագույն մշակութային արժեքների կրողն ու ստեղծողը, և երկրի վայելուչ ներկայությունն ու ներդրումը չեր կարող ավելի պակաս լինել 21-րդ դարի արդի երաժշտական կյանքում:

Հիմնադրվեց ‹‹Քսանմեկի հեռանկարներ›› անունը կրող երաժշտական փառատոնը` դառնալով Հայաստանի նորագույն պատմության առաջին արվեստի փառատոն: Քսանմեկը` դարաշրջանն է, իսկ հեռանկարները` այն, որ մարդկության ապագան նոր դարաշրջանում մենք տեսնում ենք միայն մշակութային ինտեգրման և առանց սահմանների համագործակցության մեջ` հիմնված համամարդկային արժեքների վրա:

‹‹Քսանմեկի հեռանկարներ››-ը, տաս տարի անց վերանվանվելով ‹‹Երևանյան հեռանկարներ››-ի, համարվեց Եվրոպայի և ողջ աշխարհի լավագույն փառատոներից մեկը, որի գեղարվեստական որակը ոչ միայն տպավորիչ էր, այլև՝ զարմանալի. փառատոնի շրջանակներում Հայաստանում հանդես եկան և, ընդհանրապես, այս տարածաշրջան երբևէ առաջին անգամ այցելեցին մեր օրերի գրեթե բոլոր առաջատար նվագախմբերը և մենակատարները, որոնց թվում են Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Ամստերդամի թագավորական Կոնցերգեբաու նվագախմբերը, Բեռլինի պետական նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, դիրիժորներ Լորին Մաազելը, Դանիել Բարենբոյմը, Վալերի Գերգիևը, Մայքլ Թիլսոն Թոմասը, նաև Պինկաս Ցուկերմանը, Պլասիդո Դոմինգոն, Քշիշտոֆ Պենդերեցկին, մենակատարներ` Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Եֆիմ Բրոնֆմանը, Յուրի Բաշմետը, Գիդոն Կրեմերը, Քրոնոս, Տոկիո, Հագեն քառյակները այլ լավագույն մենակատարների, երգչախմբերի, լարային կվարտետների, անսամբլների և նվագախմբերի շարքում:

 

‹‹Երևանյան հեռանկարներ››-ը 2009 թվականից անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Այսօր, երբ արդեն 16 տարի է անցել անհավանական թվացող գաղափարն իրականացնելուց, տեսանելի է անջրպետի վերացումը: Այժմ մենք վայելում ենք մշակութային քաղաքականության հզոր հնարավորությունների արդյունքները, որոնք շատ անգամ առավել արդյունավետ են, քան քաղաքական բանակցությունները: Ուստի, կոնֆերանսի կարգախոսը` ‹‹Մշակութային քաղաքականություն, քաղաքականությունը մշակույթի համար››, կարելի է վստահորեն շարունակել ասելով` ‹‹Մշակույթը քաղաքականության համար››: Փառատոնը 2007 թվականից հանդիսանում է Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամ, որը հայտնի է իր լայնածավալ միջազգային գործունեությամբ: Ասոցիացիան համախմբել է շուրջ հարյուր առաջատար փառատոների, որոնց գործունեության արդյունքում Եվրոպան շարունակում է հպարտորեն կրել ‹‹Եվրոպան մշակութային կառույց է›› նշանաբանը:

Արդեն երկու տարի ի վեր` փառատոնն իր աթոռն ունի Բրյուսելում տեղի ունեցող կլոր սեղանի շուրջ` կրթության, մշակույթի, բազմալեզվության և երիտասարդության հարցերով եվրակոմիսարի և մեկ տասնյակ առաջատար փառատոների ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու մշակութային քաղաքականության հարցերը` ի շահ մշակութային, կրթական, հասարակական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտների զարգացման: Մշակույթն է ստեղծում կիրթ միջավայր` նոր սերնդի լիդերների ծնունդի համար և տնտեսական չափանիշներից առավել մշակութային հզորությամբ է կերտվում երկրի միջազգային հեղինակությունը:

Խոշոր փառատոներին բնորոշ՝ ‹‹Երևանյան հեռանկարներ››-ը բացեց փառատոնի ակադեմիան՝ Երևանից շուրջ 33 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտներին գտնվող Բյուրական համայնքում: Այստեղ դասավանդելու են մոլորակի ամենաանվանի երաժիշտ-դասախոսները: Այն յուրահատուկ շփման վայր է երիտասարդ, նաև կայացած երաժիշտների և ստեղծագործող արվեստագետների համար: Միջազգային նշանակության այս կառույցը միակն է տարածաշրջանում: Այն միջազգային բարձր որակի երաժշտական կրթության և կարիերայի առաջընթացի հնարավորություններ կստեղծի խոստումնալից երիտասարդների համար աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակից տաղանդաշատ գործընկերների և աշխարհահռչակ երաժիշտների հետ սերտ շփման և համատեղ աշխատանքի արդյունքում: Առանձնահատուկ գոհունակությամբ ենք նշում այն, որ փառատոնի ակադեմիայի կայացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը Փյունիկ հիմնադրամի հետ համատեղ: Առաջիկայում կձևվավորվի նաև փառատոնային ակադեմիայի նվագախումբը միջազգային կազմով` անվանի դիրիժորների ղեկավարությամբ և կբացվի 1000 տեղ ունեցող նոր համերգասրահը: Բյուրականը ինքնին ակադեմիական և հոգևոր կրթության համար իդեալական վայր է. այստեղ է գործում հայտնի աստղաֆիզիակական աստղադիտարանը, կան 4-րդ դարից սկիզբ առնող բազմաթիվ սրբավայրեր, Հայոց կաթողիկոսների ամառային նստավայր և հնագույն եկեղեցիներ:

Փառատոնի այս տարվա՝ 16-րդ թողարկման ծրագիրը ևս տպավորիչ է. Հայաստանում հանդես են եկել Եվգենի Կիսինը, աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան, անվանի բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին, ամերիկյան լեգենդար Քրոնոս քառյակը: Առաջիկայում Հայաստան կժամանի Իսրայելի ֆիլհարմոնիկ

նվագախումբը` երաժշտական տնօրեն և դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ, Միշա Մայսկին, Մարթա Արգերիխը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Academy of Saint Martin in the Fields նվագախումբը` Ջոշուա Բելի հետ:

Մշակութային բարձր արժեքների և ապագայի ծրագրերի մասին խոսելիս չենք կարող չհիշատակել, որ 2015 թվականը Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարին է, որը արդեն հստակ դիրքորոշում է պահանջվում բոլորից: Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը բնորոշ է քաղաքակիրթ և առաջադեմ մարդկությանը: Փառատոնի մեծ հեղինակությունը առիթ հանդիսացավ, որ աշխարհի ամենահեղինակավոր բեմերից, աշխարհահռչակ երաժիշտները հիշատակի համերգներ կազմակերպեն տարելիցի առիթով: Մեգա աստղեր Եվգենի Կիսինը, Մաքսիվ Վենգերովը, Վալերի Գերգիևը, Պինկաս Ցուկերմանը, Միշա Մայսկին, առաջատար նվագախմբեր, դիրիժորներ և մենակատարներ, Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում, Բրյուսելի Բոզարում, Վիեննայի Մյուզիքվերայնում, Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, Երուսաղեմում, Լոնդոնում, Հռոմում և այլուր ասում են. ‹‹Քեզ, հետ Հայաստան››: Ավելի հստակ ասում են, որ արդարության, խաղաղության և թշնամության վերացման կողքին են: Մեր փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանի դիրքորոշումն է, որ չկան լավ կամ վատ ազգեր, այլ կան չարությամբ լցված և մարդատյաց առաջնորդներ, որոնք իրականցում են այդ սարսափելի ոճիրները: Խաղաղության գրավականը` դա նախկինում գործած սխալների ընդունելն ու ճանաչելն է:

‹‹Երևանյան հեռանկարներ›› փառատոնը, հանդիսանալով կամուրջ այլ երկրների առաջատար մշակութային գործիչների և կազմակերպությունների միջև, համատեղ աշխատանքի շնորհիվ ջանում է փոխանցել միջազգային հանրությանը հողարդագրություն, որ մարդկության ապագան խաղաղ գոյատևման, հանդուրժողականության և համագործակցության մեջ է, իսկ ամենահզոր միջոցը գաղափարը կյանքի կոչելու համար` մշակութային դիվանագիտությունն է: Երևի թե քաղաքակրթության պատմության ողջ ընթացքում երբևէ մշակութային դիվանագիտության դերը այդքան կարևոր և կենսական չի եղել մեր կյանքում, որքան այսօր:

Այս տարվա հունիսին Չեխիայի Օստրավայում կայացած Եվրոպական փառատոնային ասոցիացիայի գագաթնաժողովին ընդունվեց մի կարգախոս. այսպիսի ասացվածք կա. ‹‹Դու այն ես ինչ, ուտում ես››: Գեղարվեստական ձևաչափ տեղափոխելով այն՝ կարծում ենք, որ ստեղծագործելը կերակուր է հոգու համար և լավագույն ձևը ասելու, թե ով ես դու և ինչն է թանկ քեզ համար` դա արտիստիկ նպատակները ներկայացնելն է, որոնց միջոցով ուրախությամբ լինում ես աշխարհի մի մասնիկը:

Մենք սիրով ողջունում ենք Յունեսկոյի 70-ամյակի կապակցությամբ կազմակերպված այս կոնֆերանսի մասնակցիներին և հույս հայտնում, որ այսուհետ առավել մեծ թափ կստանա Հայաստանի և Յունեսկոյի գաղափարական արժեքները կիսող երկրների միջև համագործակցությունը:

2015 ՀՈՒԼԻՍ 13

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Փառատոնի շրջանակներում իր այցերից մեկի ժամանակ Պենդերեցկին ցանկություն էր հայտնել գրել ստեղծագործություն նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Եվ ահա, ‹‹Քեզ հետ, Հայաստան›› համերգաշարի ընթացքում Քարնեգի հոլ համերգասրահում 2015-ի մայիսի 26-ին տեղի ունեցավ համաշխարհային պրեմիերա: ‹‹Հովեր›› երգչախումբը կատարեց Քշիշտոֆ Պենդերեցկու նոր գրված ստեղծագորությունը:

2015 ՄԱՅԻՍ 26

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ