Ճեպազրույց Եվգենի Կիսինի հետ

Ապրիլի 24-ին «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն»-ի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը հեռահար ճեպազրույց է ունեցել մեր օրերի մեծագույն դաշնակահար Եվգենի Կիսինի հետ:
Հրավիրում ենք դիտելու ճեպազրույցը ռուսերենով:
2020 ԱՊՐԻԼ 24
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ստեփան Ռոստոմյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ինչպես նաև ապագային միտված նախագծերով:
Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր նախանշված ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով:
2020 ԱՊՐԻԼ 10
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆՊինխաս Ցուկերման և Ամանդա Ֆորսայթ
fb.jpg)
Բորիս Բերեզովսկու մենահամերգ

Ստեփան Ռոստոմյանի հոբելյանական երեկո

Հորտուս Մուզիկուս անսամբլ

Միխայիլ Պլետնյովի մենահամերգ

Էստոնական ազգային արական երգչախումբը Երևանում

Ճեպազրույց Եվգենի Կիսինի հետ
Երևանյան հեռանկարների հոլովակ