YerevanFest Logo



Ճեպազրույց Եվգենի Կիսինի հետ

Ապրիլի 24-ին «Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոն»-ի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը հեռահար ճեպազրույց է ունեցել մեր օրերի մեծագույն դաշնակահար Եվգենի Կիսինի հետ:

Հրավիրում ենք դիտելու ճեպազրույցը ռուսերենով: 

2020 ԱՊՐԻԼ 24

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ստեփան Ռոստոմյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ինչպես նաև ապագային միտված նախագծերով:

Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր նախանշված ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով:

2020 ԱՊՐԻԼ 10

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Ճեպազրույց Եվգենի Կիսինի հետ

Երևանյան հեռանկարների հոլովակ