YerevanFest Logo



ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով եվրոպական հանձնակատար Թիբոր Նավրասիսի հետ

2016 թ. փետրվարի 18ին Եվրոպական փառատոների ընկերակցությունը (ԵՓԸ) կազմակերպել է իր երկրորդ կլոր սեղանը ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի նոր հանձնակատար պարոն Թիբոր Նավրասիսի հետ՝ մասնակցությամբ Արմել օպերային փառատոնի, «Արս էլեկտրոնիկայի», Իռլանդական փառատոնային միջոցառումների ընկերակցության, Բոզարի, Բուդապեշտի Գարնանային փառատոնի և «Բուդապեշտյան սրճարանի», «Եվրոպալիայի», «Տրայեկտոս» փառատոնի, «Դանսա էն պայսախես ուրբանոս» կազմակերպության, Լյուբլյանայի փառատոն, Մալթայի փառատոնի, Զագրեբի երաժշտական բիենալեի, Ռավեննայի փառատոն, «Ռայնգաումյուզիք» փառատոնի, «Ռոմաէուրոպա» փառատոնի, «Սերրալվեսեմֆեստայի», «Թանզիմ օգոստոսի» և  «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական ​​փառատոնի։

Դարկո Բռլեկը (ԵՓԸ նախագահ և Լյուբլյանայի փառատոնի գլխավոր և գեղարվեստական ​​տնօրեն) նշել է, որ իրավիճակը Եվրոպայում բավական տարբեր է այն ժամանակվանից, երբ ԵՓԸ առաջին անգամ հանդիպել է հանձնակատարին: Եվ ողբերգական ժամանակներում, երբ սահմաններ են վերաձևվում, ԵՓԸ շարունակում է իր աշխատանքը՝  կամրջելով դրանք, ինչպես որ միշտ կատարել է։ Օրինակ, նախաձեռնել է ծրագրեր, որոնք զբաղվում են մի մեծ խումբ փառատոներով, ինչպիսիք է «Եվրոպան փառատոների համար - փառատոները Եվրոպայի համար» (ԵՓՀ) նախաձեռնությունը, ինչպես նաև այլ մայրցամաքների հետ համագործակցելով վերապատրաստման ծրագրերի միջոցով (Կորեայում, Լիբանանում և Թայլանդում)։ Դարկո Բռլեկը հիշեցրել է, որ մշակույթն, այնուամենայնիվ, կարիք ունի աջակցության ազգային կառավարությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից, եթե այն շարունակելու է օգուտ բերել հասարակությանը:

Հանձնակատարը շնորհավորել է ԵՓՀ կազմակերպությանը՝ իր փորձնական ծրագրի հաջողության համար, մասնակցությամբ գրեթե 900 փառատոների, որոնք դիմել են՝ ստանալու համար ԵՓՀ գրիֆը: ԵՓՀ կարող է դառնալ որակի, նորարարության ևազդեցության մի օրինակ ողջ Եվրոպայում: Հանձնակատարը հաստատել է, որ Եվրոպական Միությունը և Եվրոպայի Խորհրդարանը պատրաստ են զբաղվել հետագա զարգացումներով,որոնք կհայտարարվեն շատ շուտով:

Հանձնակատարը ողջունել է ԵՓԸ-ի «Ատելյե երիտասարդ փառատոնի համար» նախաձեռնության երկարաձգումը և գովել ԵՓԸ-ին՝  երրորդ երկրների ընտրության համար: ԵՓԸ-ի այս վերապատրաստման ծրագրի իրականացումը Չինաստանում ԵՄ-Չինաստանի ժողովուրդ-դեպի ժողովուրդ երկխոսության շրջանակներում մեծ նշանակություն ունի: Հանձնակատարը նույնպես ընդգրկված է հնարավորությունների որոնման մեջ, այնպես որ այս նախաձեռնությունն ապարդյուն չէ:

Այսօրվա հասարակության մեջ փառատոների պատասխանատվությունը ընդունված և համաձայնեցված է երկու կողմերի համար: Ինչպես հանձնակատարն է հայտարարել. «Միջմշակութային երկխոսությունն օգնում է մեզ ինչպես բացահայտել, թե ինչն է տարբերակում մեզ միմյանց, այնպես էլ հասկանալ, թե ինչ ընդհանրություններ մենք ունենք: Այն կարևոր է՝ հաղթահարելու համար անվստահությունն ու նախապաշարմունքները ևվճռորոշ է՝ բացատրելու և կանխարգելելու հակամարտությունը ներքին միջավայրում ևմշակույթների միջև: Ահա թե ինչպես է, ի վերջո, միջմշակութային երկխոսությունը մեզ թույլ տալիս կառուցելու համայնք Եվրոպայում»:

Նա նաև նշել է, որ «օժանդակելով միջմշակութային երկխոսությունը՝ Հանձնաժողովը հիմնվում է բազմաթիվ գործընկերների պատկերացումների, ցանցերի և կարողությունների վրա: Քաղաքականությունների և ծրագրերի այս բազմազան տեսականին կյանքի կոչելը հնարավոր չէր լինի առանց Եվրոպական խորհրդարանի, անդամ պետությունների իշխանությունների և մշակութային հաստատությունների, ինչպես նաև այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Եվրոպական մշակույթի տունը և Եվրոպական փառատոնային ընկերակցությունը։ Մենք պետք է շարունակենք աշխատել միասին»:

ԵՓԸ շնորհակալ է փառատոների փայլուն խմբին, որը հանդես եկավ օրակարգում եղած թեմաների վերաբերյալ կարևոր և համապատասխան փաստարկներով և որը հետևի այդ թեմաների և ներգրավման դրսևորումներին և կրկին իր ձեռքն առնելով դրանք՝  այդ պահից մինչև հաջորդ կլոր սեղանը 2017 թվականին։

2016 ՓԵՏՐՎԱՐ 18

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

«Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի մասնակիցներին

Հարգելի բարեկամներ,

 

Մեզ բոլորիս կրկին հավաքել է «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարը: Այս անգամ հանդիպման վայրը Եվրոպայի երաժշտական մայրաքաղաք Վիեննան էր՝ իր հիասքանչ Մյուզիքֆերայն համերգասրահով: Համեգաշարի մեկնարկը տրվեց մարտի 5-ին Երուսաղեմում՝ Հենրի Քրաուն դահլիճում՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի համերգով: Դրան հաջորդեցին համերգները Տալինի Սբ. Հովհաննես եկեղեցում (մարտի 12), Բրյուսելի Բոզար համերգասրահում (ապրիլի 26), Նյու Յորքի Քարնեգի համերգասրահում (մայիսի 26), Լոնդոնի Կադոգան համերգասրահում (հուլիսի 21), Հռոմի Սանտա Չեչիլիա համերգասրահի Սինոպոլի դահլիճում: Համերգներին մասնակցեցին աշխարհի հեղինակավոր երաժշտական կոլեկտիվներ ու մենակատարներ, ինչպես օրինակ Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբն ու «Հորտուս Մուզիկուս» անսամբլը, Բելգիայի ազգային նվագախումը (դիրժոր Ջորջ Փեհլիվանյան), Մաքսիմ Վենգերովը (ջութակ), Միշա Մայսկին (թավջութակ), Սերգեյ Նակարյակովը (շեփոր), դաշնակահար Եվգենի Կիսինը և «Հովեր երգչախումբը», Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Պինկաս Ցուկերման), «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Դանիել Հարդինգ) և դաշնակահար Ալեսսանդրո Տավերնան: Համերգաշարի ընթացքում հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի և Մաքս Բրուխի, Ֆրեդերիկ Շոպենի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Մեծն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի,

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Սիրելի բարեկամներ, սա համերգաշարի վերջին, թվով 7-րդ համերգն է, որին կրկին մասնակցում են անվանի երաժիշտ կատարողներ և նվագախմբեր. Միշա Մայսկի (թավջութակ), Լիլի Մայսկի (դաշնամուր), Սաշա Մայսկի (ջութակ), Կամերատա Զալցբուրգ (դիրիժոր Ջորջ Փեհլիվանյան), Զալցբուրգի Բախի երգչախումբ, հայ անվանի մենակատարներ Լիաննա Հարությունյան (սոպրանո), Վարդուհի Խաչատրյան (ալտ), Հովհաննես Այվազյան (տենոր), Բարսեղ Թումանյան (բաս), Էմանուել Ճգնավորյան (ջութակ), Նարե Արղամանյան (դաշնամուր): Կցանկանայի շնորհակալության խոսքեր ուղղել համերգաշարի բոլոր մասնակիցներին՝ նախագծին մասնակցելու համար: Այն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ստեղծագործական մտավորականությունը, աշխարհի առաջադեմ հանրությունը դեմ է բռնության ցանկացած դրսևորման և պատրաստ է միասնաբար հանդես գալ մեր երկիր մոլորակում խաղաղության պահպանման համար: Համերգաշարը մշակութային երկխոսության յուրօրինակ կամուրջ դարձավ, որը, կարծում եմ, կունենա իր արժանի շարունակությունը այլ ծրագրերում, այլ ձևաչափերով:

Մաղթում եմ Ձեզ բոլորիդ բարօրություն և կապույտ երկինք:

Թող երաժշտությունը մշտապես թևածի Ձեր սրտերում և ջերմացնի Ձեր սրտերը:

ՀՀ մշակույթի նախարար` Հ. Պողոսյան

2015 ՆՈՅԵՄԲԵՐ 07

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

«Քեզ հետ, Հայաստա՛ն», Իտալիա՝ «Սանտա Չեչիլիա» ազգային երաժշտական ակադեմիաԱրամ Խաչատրյան՝ «Վալս»«Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբ, Դանիել Հարդինգ

«Քեզ հետ, Հայաստա՛ն», Իտալիա՝ «Սանտա Չեչիլիա» ազգային երաժշտական ակադեմիա Բեթհովեն՝ դաշնամուրային կոնցերտ թիվ 3 «Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբ, Դանիել Հարդինգ, Ալեսանդրո Տավերնա